Տավուշի սահմանագոտին պաշտպանող պայմանագրային զինծառայողները հայտնեցին, որ սահմանի այն հատվածներում, որտեղ սահմանների սահմանազատում է կատարվել, փշալար անցկացվել, ԱԱԾ սահմանապահ ծառայությունը ամուր, կահավորված հենակետեր չի սարքել, ինչպես այդ հատվածներում արել է Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը։ Պայմանագրայիններն ասացին, որ Վրաստանի հետ սահմանին սահմանապահ ծառայությունը կահավորված, ամուր հենակետեր է սարքել՝ իր տարբերություն Ադրբեջանի հետ սահմանի։ Պայմանագրային զինծառայողները մտահոգություն ունեն, որ Ադրբեջանին նոր տարածքներ են հանձնելու, այդ պատճառով նշված տեղերում ամուր, կահավորված հենակետեր չեն կառուցել:
Ոսկան Սարգսյան